211652_close_icon
views-count1904 դիտում article-date 17:33 02-05-2016

Ղրղզստանի պատվիրակությունը ծանոթանում է կրթության որակի ապահովման հայաստանյան փորձին

Ղրղզստանի նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական այցով Հայաստանում է՝ ծանոթանալու միջին մասնագիտական կրթական համակարգին և ոլորտի որակի ապահովման Հայաստանյան փորձին: Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կայացած «Մասնագիտական կրթության հզորացում» թեմայով համաժողովի ընթացքում Ղրղզստանի պատվիրակությանը ներկայացրեց ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգը և առանձնահատկությունները: Պարոն Թոփչյանը ղրղըզ մասնագետներին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը և կրթության որակի ապահովման գործընթացները Հայաստանում: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց մասնագիտության կրթական ծրագրերի և կրթական գործընթացի որակի ապահովմանը: Մանրակրկիտ ներկայացվեցին որակի ապահովման չափանիշները և չափորոշիչները, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի նեքին և արտաքին ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու խոչընդոտները, դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ճանաչողական այցը Հայաստան կազմակերպվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ Հայաստանում «Քսանյակի մասնագիտական ուսուցման ռազմավարության իրականացում» նախագծի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր