211652_close_icon
views-count859 դիտում article-date 14:56 23-10-2014

ԱՊՀ երկրների ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման գործընթացներին

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր հանդիպեց ԱՊՀ երկրների ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նրանք Հայաստանում են ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի շրջանակներում: ՈԱԱԿ այցելության նպատակն էր ծանոթանալ մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև դրանցում ուսանողների մասնակցության հայաստանյան փորձին: Ռուբեն Թոփչյանը հյուրերին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը, հավատարմագրման գործընթացները, նպատակները, չափանիշներն ու չափորոշիչները: Մասնակիցներին հատկապես հետաքրքրում էր փորձագետների ընտրության կարգը և ուսանող-փորձագետի դերը հավատարմագրման գործընթացում: Քննարկվեցին նաև ԱՊՀ երկրներում մասնագիտության ընտրության, բուհ-աշխատաշուկա համագործակցության մոտեցումները, ինչպես նաև հմտությունների շրջանակը, որն ուսանողը բուհում գիտելիքին զուգահեռ պետք է ստանա աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:

Նմանատիպ նյութեր