2825 դիտում
08:59 03-05-2016
Հայաստանը սխալվել է աշխարհաքաղաքական ընտրության հարցում. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար ենք մտել ՀԱՊԿ: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցին: «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի արել»,- ասել է նա:
Առաջին հայացքից՝ շարքային այս հայտարարությունները կարելի է սենսացիոն համարել հատկապես վերջին տարիներին վարվող Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում: Ընդամենը մեկ ամիս առաջ նման հայտարարությունը Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ուղղակի անհնարին կլիներ: Բավական էր փորձել խոսել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, և Հայաստանի ցանկացած պաշտոնյա ժամերով կբացատրեր, կհիմնավորեր ու կհամոզեր, թե որքան բացառիկ ու անփոխարինելի անվտանգության համակարգ է ՀԱՊԿ-ն: Մինչդեռ այսօր հայտարարում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում է ոչ այն պատճառով, որ այն Հայաստանի համար գործունակ, երաշխավորված անվտանգության համակարգ է, այլ՝ որովհետև այլ վայրում «մեզ չեն սպասում»:
Իհարկե, կա նաև խնդրի հակառակ կողմը: «Այլ վայրում», այդ թվում ու հատկապես՝ ՆԱՏՕ-ում «մեզ սպասելու» համար Հայաստանը չպետք է իր արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ վարեր այնպես, որ ամեն ինչով նույնացվեր ու նույնականացվեր Ռուսաստանի հետ: Այսինքն` Հայաստանը վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի որևէ այլ, ավելի լուրջ «վայրում» մեզ չսպասեն: Այսօր Հայաստանը, ըստ էության, աշխարհին ուղերձ է հղում առ այն, որ սխալվել է իր աշխարհաքաղաքական ընտրության հարցում»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2037 դիտում
09:58 18-02-2016
Իրանական գազը Վրաստան արտահանելու հարցում Հայաստանը ներգրավված չէ. «168 ժամ»
5768 դիտում
09:18 29-06-2017
Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը. Սերժ Սարգսյանն ընտրության առջև է. «168 ժամ»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»