211652_close_icon
views-count3608 դիտում article-date 11:10 03-05-2016

Եվրահանձնաժողովը Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի մի շարք պայմանների դեպքում

Եվրահանձնաժողովը կարող է Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության տարածք մեկնելու համար առանց վիզայի ռեժիմ սահմանել, սակայն մի շարք պայմանների դեպքում, հաղորդում է BBC-ն: Առանց վիզայի ռեժիմի որոշումը Բրյուսելի և Անկարայի միջև ստորագրված համաձայնագրի կետերից է, որի դիմաց Թուրքիան պարտավորվել է ընդունել Հունաստանից արտաքսված անօրինական միգրանտներին: BBC-ի փոխանցմամբ՝ որոշումը կարող է մեծ դժվարությամբ ուժի մեջ մտնել, քանի որ Թուրքիան այնքան էլ չի համապատասխանում եվրոպական պահանջներին:

Նմանատիպ նյութեր