211652_close_icon
views-count2689 դիտում article-date 15:23 03-05-2016

Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել փախստականներին չընդունող երկրներին

Եվրահանձնաժողովը դիտարկում է ԵՎրամիության տարածք ժամանած միգրանտներին չընդունած երկրների նկատմամբ տուգանքներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին գրել է Financial Times թերթը, փոխանցում է gazeta.ru-ն: Թերթի տվյալներով՝ տուգանքի չափը կարող է կազմել մոտ 250 հազար եվրո՝ ապաստան փնտրող 1 մարդու համար: Իրազեկ աղբյուրը պարբերականին հայտնել է, որ տուգանքի չափը կարող է փոփոխվել, իսկ գաղափարը պատժամիջոցներին նմանեցնելն է: Եթե Եվրահանփնաժողովը հավանության արժանացնի ապաստան տրամադրելու մասին նախագիծը, օրինակի համար՝ Լեհաստանը ստիպված կլինի ավելի քան 1 մլրդ եվրո վճարել, որպեսզի իր տարածքում չտեղավորի 4,5 հազար միգրանտների:

Նմանատիպ նյութեր