3918 դիտում
14:48 18-05-2017
Եվրահանձնաժողովը 110 մլն եվրոյով տուգանել է Facebook-ին
Եվրահանձնաժողովն այսօր տուգանքի որոշում է կայացրել ամերիկյան Facebook սեցիալական ցանցի նկատմամբ, այն, որ 2014 թվականին WhatsApp-ի գնման ժամանակ ցանցը «ոչ ճշգրիտ, մոլորեցնող տեղեկատվություն է տրամադրել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
«Այսօրվա որոշումը հստակ ազդանշան է այն մասին, որ նրանք պետք է չխախտեն ընկերությունների միավորման ձևի մասին Եվրահանձնաժողովի սահմանած կանոնները։ Եվրահանձնաժողովն այդ խախտումները լուրջ է գնահատել, քանի որ դրանք իրեն զրկել են գործարքի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատբվությունից»,-ասված է ԵՀ՝ մրցունակության հարցերով կոմիսար Մարդարեթ Վեսթագերի տարածած հայտարարության մեջ։
ԵՀ-ն 2014 թվականին թույլատրել էր WhatsApp-ի գնման գործարքը՝ չհայտնաբերելով սոցցանցերի ոլորտում մրցունակության համար որևէ սպառնալիք։ Այն ժամանակ Facebook-ը հայտարարել էր, որ չի կարողանա ստեղծել ապահով ավտոմատ համակարգ, որը թույլ կտա միավորել երկու սերվիսների օգտատերերի հաշվառման գրանցումները, սակայն 2016 թվականի օգոստոսին Whats App-ը դա արել է։
Այսպիսով, Faceboоk-ը ստիպված կլինի վճարել 110 մլն եվրո տուգանք։
Նմանատիպ նյութեր
2632 դիտում
15:23 03-05-2016
Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել փախստականներին չընդունող երկրներին
23931 դիտում
22:22 10-12-2017
Կրիշտիանու Ռոնալդուին կարող են տուգանել 30 մլն եվրոյով
2725 դիտում
21:27 12-05-2020
«Կռիլյա Սովետովն» իր դարպասապահին տուգանել է 1,4 մլն եվրոյով՝ իշխանություններին քննադատելու համար
Այս բաժնից
913 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
904 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին