211652_close_icon
views-count1207 դիտում article-date 21:14 03-05-2016

Լիտվայի Հանրապետության նախագահը ընդունել է Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին

Մայիսի 2-ին առաքելության ավարտի կապակցությամբ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն։ Նախագահ Գրիբաուսկայտեն բարձր է գնահատել դեսպանության հիմնադրման օրվանից ի վեր երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության շարունակականությունը։ Լիտվայի ղեկավարը մաղթել է Հայաստանին ու հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում։ Նույն օրը Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը հատկապես կարևորել են տնտեսական բաղադրիչի դերը և անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված շոշափելի առևտրատնտեսական փոխանակումների աճին։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել իրականացված 3 գործարար համաժողովներին, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի ձևավորմանը և ընդգծվել է դրանց շարունակականության կարևորությունը։ Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ։ Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Նախարար Լինկյավիչյուսը բարձր է գնահատել այդ ուղղությամբ դեսպանության կողմից գործադրված ջանքերի արդյունքում ձևավորված երկկողմ հագեցած օրակարգը։ Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում Դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները։

Նմանատիպ նյութեր