211652_close_icon
views-count1661 դիտում article-date 09:28 04-05-2016

ԼՂՀ օմբուդսմենը Հայաստանից է լինելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ին հայտի է դարձել, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը։ Մելիքյանը, ի դեպ, երեկ Արցախում էր և հանդիպում էր ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունների հետ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ հրաժարական էր տվել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը։ Ռուբեն Մելիքյանը մեզ հետ հեռախոսազրույցում, պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս ինքն է լինելու ԼՂՀ նոր օմբուդսմենը ասաց. «Ես չեմ կարող դա պաշտոնապես հաստատել»։ Նա նաև հավելեց, որ այժմ ինքն արձակուրդում է, իսկ ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ խորհրդարանում Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումներ են ընթանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր