4393 դիտում
10:20 04-05-2016
Ադրբեջանցիները զինատեսակներն ընտրում են ըստ Youtube-ի «լայքերի». «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Եթե ինչ-որ զինատեսակ Youtube-ում ավելի շատ «լայք» է հավաքել գովազդի հաշվին՝ չի նշանակում, որ ավելի լավն է», հայտարարել է պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՉԻ» - Փաստորեն ադրբեջանցիներն ապուշ են: Նրանք իրենց բանակի սպառազինության համար զինատեսակներ են ընտրում ըստ Youtube-ի «լայքերի»: Իսկ գովազդը շատ «մուխանաթ» բան է՝ եթե դրան հավատաս, աշխարհի լավագույն ըմպելիքը կոկա-կոլան է, իսկ «սնիկերս» ուտելով կարելի է դառնալ տերմինատոր և բռունցքով տանկեր ոչնչացնել:
Մնում է, որ հայկական կիբեր-բանակը կարողանա ճիշտ օգտվել ադրբեջանցիների ապուշությունից: Իսկ դա շատ հեշտ է: Կարելի է մի քանի միլիոն դոլար ներդնել, գովազդային հզոր արշավ սկսել և ադրբեջանցիներին համոզել, որ ժամանակակից ամենահզոր զենքը լազերային նշանառությամբ պարսատիկն է (հատը՝ ընդամենը կես մլն դոլար, իսկ եթե առաջիկա 15 րոպեում պատվիրեն՝ երկրորդն անվճար): Եթե մի քանի միլիոն «լայք» ապահովենք՝ հաստատ իրենց բանակը հենց դրանով էլ կզինեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
2327 դիտում
09:33 12-08-2016
Ֆեյսբուքյան ժողովուրդը նստել է «լայքերի» և մեկնաբանությունների ասեղի վրա. «Առավոտ»
2045 դիտում
17:45 15-10-2019
Էմրե Ջանն ու Գյունդողանը ներողություն են խնդրել իրենց լայքերի համար
2839 դիտում
08:49 05-12-2014
Դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են. Չորրորդ իշխանություն
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»