211652_close_icon
views-count5990 դիտում article-date 10:33 04-05-2016

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Նմանատիպ նյութեր