1358 դիտում
20:45 04-05-2016
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ավստրալահայ վաստակաշատ գործիչ Քայլար Միքայելյանին
Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ավստրալահայ բազմավաստակ ուսուցիչ, Սիդնեյի Արշակ և Սոֆի Գոլստոն ամենօրյա վարժարանի նախկին տնօրեն, ներկայումս Ավստրալիայում ԼՂՀ ներկայացուցիչ Քայլար Միքայելյանին՝ տիկնոջ հետ:
Զրույցն ընթացավ ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի և սփյուռքահայ համայնքների կողմից իրականացվող աջակցությունն առավել նպատակային դարձնելու խնդրի շուրջ:
Քայլար Միքայելյանը նախարարին տեղեկացրեց, որ Ավստրալիայի հայ համայնքը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ադրբեջանական ագրեսիայից, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան ինչպես ԼՂՀ պաշտպանության բանակում, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում և պատրաստ է աջակցել զոհվածների ընտանիքներին և վիրավոր զինվորներին:
Նախարար Հրանուշ Հակոբյանն ի դեմս Քայլար Միքայելյանի, երախտագիտություն հայտնեց ամբողջ ավստրալահայ համայնքին և ընդգծեց, որ «Ադրբեջանը ո՛չ միայն ագրեսոր է, ո՛չ միայն հայատյացության քարոզիչ է, այլ նախ և առաջ երկրի առաջին դեմքի մակարդակով պետական, պաշտոնական ձևով ահաբեկչությունը քարոզող, ահաբեկչությունը խրախուսող և պաշտպանող երկիր է: Այն քայլը, որ երկրի նախագահը պարգևատրում է զինվոր գլխատած ստահակին, արդեն իսկ ցույց է տալիս նրա իրական դեմքը:
Դրա նախադեպն աշխարհն արդեն իսկ տեսել էր ռամիլ սաֆարովի օրինակով, և քանի որ ժամանակին ինչպես հարկն է չդատապարտվեց հայ քնած սպայի դաժան սպանությունը՝ այսօր այդ բարբարոսությունն առավել լպիրշ դրսևորումներով է ի հայտ գալիս: Պետք է արձանագրել, որ մենք գործ ունենք պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչության հետ, պետական մակարդակով ահաբեկիչներ պատրաստելու փաստի հետ:
Աշխարհին պետք է անհանգստացնի այն, որ Ադրբեջանը դառնում է չարիքի կենտրոն, ինչը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:
Հայատյացության և ռասսիզմի ակնհայտ դրսևորում է կատարվում նաև Թուրքիայում, երբ երկրի բարձրագույն օրենսդիր ատյանում՝ մեջլիսում, բռնություններ կիրառելով՝ փորձում են լռեցնել հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, ով դատապարտում է ցեղասպանությունը, ձայն բարձրացնում հանուն ճշմարտության, հանուն արդարության, հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր՝ ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ, Թուրքիայում շարունակում են լռեցնել հայերին»:
Իր հերթին Քայլար Միքայելյանը նշեց, որ սփյուռքահայությունը չի ուզում հանդուրժել հայության հանդեպ դարեր շարունակ գործադրվող բռնությունները, ցեղասպանությունը և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցնեով սատար կանգնել Հայրենիքին և Լեռնային Ղարաբաղին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին Ղարաբաղին տրվող օգնության ձևերին և հնարավորություններին առնչվող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
811 դիտում
15:50 28-04-2015
ՀՀ սփյուռքի փոխնախարարն ընդունել է ՄԱԿ-ի աշխատակից Լեն Ուիքսին և ավստրալահայ Վարդգես Սարգսյանին
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր