814 դիտում
15:50 28-04-2015
ՀՀ սփյուռքի փոխնախարարն ընդունել է ՄԱԿ-ի աշխատակից Լեն Ուիքսին և ավստրալահայ Վարդգես Սարգսյանին
ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ապրիլի 27-ին ընդունեց ավստրալացի գրող, ՄԱԿ-ի աշխատակից Լեն Ուիքսին և ավստրալահայ Վարդգես Սարգսյանին:
gargule.net էլեկտրոնային կայքի հիմնադիր Վարդգես Սարգսյանը ներկայացրեց կայքի գործունեությունն ու նպատակը, որի թիրախը Հայոց ցեղասպանության քարոզչությունն է վիրտուալ ճանապարհով:
Այնուհետև Լեն Ուիքսը, ով միաժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի է, փոխնախարարին ներկայացրեց իր «Ծագումը: Բացահայտում» վեպը, որը պատմում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, մշակույթի և գոյատևման մասին: Հեղինակի նպատակն է ողջ աշխարհին հասանելի դարձնել Հայաստանի և նրա դարավոր պատմության մասին ճշմարտությունը: Ուիքսը նշեց, որ ի սկզբանե վեպ գրելու մտադրություն չի ունեցել, սակայն Հայաստան, մասնավորապես Վայոց Ձորի մարզ՝ Արենի այցելելուց հետո, ոգեշնչվելով Նորավանքը շրջապատող բարձրաբերձ լեռներով, հին հնագիտական քարանձավով, հայկական գինիով և հայ ժողովրդի մշակույթով` հասկացել է, որ կա մի անծանոթ, բայց իմաստալից պատմություն, որը արժե պատմել:
Ուիքսը հայտնեց նաև գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու մտադրության մասին, որը կարևոր ուղերձ կարող է լինել Թուրքիային, ինչպես նաև այն պետություններին, որոնք Ցեղասպանությունը ճանաչելու խիզախություն չեն ունեցել:
Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց նախաձեռնությունը և կարևորեց այն, որ օտարերկրացիներն են գրում Հայոց ցեղասպանության, Հայաստանի մշակույթի և պատմության մասին՝ այն լսելի դարձնելով ամբողջ աշխարհին:
Լեն Ուիքսը «Ծագումը: Բացահայտում» գիրքը նվիրեց Սփյուռքի նախարարությանը:
Նմանատիպ նյութեր
1358 դիտում
20:45 04-05-2016
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ավստրալահայ վաստակաշատ գործիչ Քայլար Միքայելյանին
2192 դիտում
11:35 02-07-2019
«Լեն օրերի» բարեկամությունը․ «Առավոտ»
Այս բաժնից
751 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար