211652_close_icon
views-count5092 դիտում article-date 09:51 06-05-2016

Շատ խելացի եք և խիզախ, բայց ախր, հեչ պետական ազգ չեք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «էրդողանն ու Բաշար ալ-Ասադը ընտանիքներով միասին արձակուրդներ էին անցկացնում։ Հիմա Թուրքիայի նախագահի գերագույն նպատակներից մեկն է Ասադին իշխանությունից զրկելը։ Ռուսաստանը զենք է վաճառում և ագրեսիայի է դրդում Ադրբեջանին ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցիներին մեզնից շատ է սիրում կամ «հակահայ» է՝ պարզապես ուզում է մեր հարևան երկրին նույնպես պահել իր ազդեցության ոլորտում, նաև՝ իհարկե, փող է աշխատում։ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ աշխարհը մեզ չէր համակրում՝ ուղղակի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և հատկապես Գերմանիայի շահերից չէր բխում սպանդը կանխարգելելը։ Հիմա որևէ մեկից պետք է նեղանա՞նք և ինչ-որ մի ազգի «հակա» լինենք։ Ոչ, դա 5 տարեկան երեխայի պահվածք է։ Հակառակը՝ պետք է բոլորի հետ փնտրենք ընդհանուր շահեր։ Այդ թվում, չզարմանաք, նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այդ «հատման կետերը» կարող են լինել հատուկենտ կամ բազմաթիվ, բայց շահերի 100 տոկոսանոց համընկնում չի լինում։ Քո դեմ համաշխարհային դավադրության տեսություններն ի հայտ են գալիս, երբ քո պետության շահերը ձևակերպված չեն, և քո պետական ինստիտուտները վատ են աշխատում։ Այդ ժամանակ է սկսվում թվարկումը, թե ով քեզ ինչ «վատություն» է արել։ Մի տեղ կարդացի օտարերկրացու դիտարկումը հայերիս մասին. Դուք շատ խելացի եք և խիզախ, բայց ախր, հեչ պետական ազգ չեք։ Վստահ եմ, որ դա դատավճիռ չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր