211652_close_icon
views-count49950 դիտում article-date 12:52 06-05-2016

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Ակնաշեն գյուղում չգործող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղում չգործող ջրահեռացման համակարգում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր նշված հատվածից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Քաջիկ Բուդաղյանի դին: Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Հայկ Քյասինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից դեպքի վայրում է եղել Ակնաշենի գյուղապետ Միսակ Միսակյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր