211652_close_icon
views-count3189 դիտում article-date 21:53 06-05-2016

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Բեն-Արֆային

Ֆրանսիական «Նիցայի» նախագահ Ժան-Պիեր Ռիվերը հաստատել է, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպան Հատեմ Բեն-Արֆային: «Շատ ուրախ կլինեմ, եթե Բեն-Արֆայի տեղափոխությունը «Բարսելոնա» կայանա: Դա նշանակում է, որ «Նիցայում» կարող են բացառիկ խաղացողներ հանդես գալ: «Բարսելոնային» չեն մերժում: Բայց որոշողը Հատեմն է: Եթե ես նրա տեղը լինեի, մի վայրկյան անգամ չէի կասկածի», ասել է Ռիվերը: Նշենք, որ Բեն-Արֆան փայլուն մրցաշրջան է անցկացնում «Նիցայի» կազմում: Ֆրանսիայի առաջնությունում Բեն-Արֆան անցկացրած 32 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր