13494 դիտում
13:30 26-06-2016
Երևանում դպրոցի պահակը Opel-ով բախվել է Պետական եկամուտների կոմիտեի օպերլիազորի Mercedes-ին. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նապախապատրաստվում հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 10:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 67-ամյա Յուրիկ Դոլուխանյանը իր վարած Opel մակնիժի 10 ՏՕ 701 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արսեն Քոչարյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 33 TՍ 263 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, 60-ամյա Գալյա Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություներով` Opel-ի վարորդ Յ. Դոլուխանյանը աշխատում է Երևանի թիվ 11 դպրոցում` որպես պահակ, իսկ Mercedes վարորդ Ա. Քոչարյանը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական ծառայությունում` որպես օպերլիազոր, կոչումով` կապիտան է:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի