211652_close_icon
views-count101331 դիտում article-date 23:55 06-05-2016

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ստացված օպերատիվ տվյալներով բացահայտվել է հրազենով կատարված աղմկահարույց սպանության փորձը. «Սաշ» մականվամբ կատարողը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 6-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` Նոր Նորքի ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ նշանակության վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գնդի (կարմիր բերետներ) աշխատակիցները այսօր ժամը 17:50-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին հրազենով սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի 4ա տան բնակիչ, 29-ամյա Ալեքսանդր Աբովյանին, մականունը` «Սաշ», Երևան քաղաքի Կասյան փողոցի 12 շենքի բնակիչ, 23-ամյա Ռուբեն Նազարյանին, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի 37 շենքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Գասպարյանին, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 27/4 շենքի բնակիչ, 31-ամյա Մարիամ Հարությունյանին և Երևան քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 30-ամյա Արես Ավագյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված անձինք եղել են Ա. Ավագյանին պատկանող ВАЗ 21113 մակնիշի 88 FF 818 համարանիշի ավտոմեքենայով: Ընթերականների ներկայությամբ խուզարկությամբ Ա. Աբոյանի մոտ հայտնաբերվել է արտասահմանյան արտադրության 3 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ, իսկ Ա. Ավագյանի մոտ` 29 սմ ընդհանուր երկարությամբ դանակ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Աբովյանը նույն ինքը` «Սաշը», կասկածվում է Երևանի Աճառյան փողոցում Ավանի հոգեբուժարանի ճանապարհին իր մոտ եղած հրազենով Երևան քաղաքի Նոր Արեշ 19 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Նա 6 անգամ կրակել էր Ա. Գևորգյանի վրա: Վերջինս ստացել է հրազենային 6 վնասվածք, 2-ը թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում: Վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի օրը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորքի քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Նոր Նորքի քննիչներն ու ոստիկանները Երևան քաղաքի իրենց գործընկերների հետ կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում էլ հանցագործությունը կարելի է ասել ամբողջովին բացահայտվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով` հրազենով կատարած սպանության փորձի պատճառը եղել է Ա. Աբովյանի և Ա. Գևորգյանի միջև եղած ֆինանսական խնդիրները: Քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կասկածյալ Ա. Աբովյանը ձերբակալվել է: Հայտնաբերված հրազենն ու դանակն էլ առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ողղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություննները ղեկավարել են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Վաթյանը, 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը և Նոր Նորքի քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը, որոնց կատարած ճիշտ և օպերատիվ, պրոֆեսիոնալ վնասազերծման արդյունքում գործի չդրվեց «Սաշի» մոտ եղած ատրճանակը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/29/78288/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 29-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 19 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վերջինս ստացել էր հրազենային 6 վնասվածք, 2-ը՝ թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում: Նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և վերակենդանացման բաժանմունքում բժիշկները անում էին ամեն հնարավորը` նրա կյանքը փրկելու համար: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երիտասարդը հրազենային վնասվածքները ստացել էր Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածում, որտեղից ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 7 հատ պարկուճ: [b]«Սաշ» մականվամբ կասկածյալ, 29-ամյա Ալեքսանդր Աբովյան [/b] [img]/ups/images/0321678001462567812962529.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր