211652_close_icon
views-count164237 դիտում article-date 16:00 14-07-2015

Հրազենով կատարված սպանություն՝ Քանաքեռ-Զեյթունում. սպանվել է «Չուգուն» մականվամբ հեղինակությունը. հավաքվածները նշում էին, որ այն կատարել է ԱԺ պատգամավորի տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան փողոցից հրազենային վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 30-35 տարեկան մի տղամարդ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Այս պահին նշված փողոց է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ տեղի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչականն կոմիտեի Երևանի քննչական վարչության քննչական բաժնի խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը հեղինակություն համարվող 35-ամյա Արթուր Հովհաննիսյանն էր, ով հայտնի էր «Չուգուն» մականվամբ: Տիգրանյան 5 շենքի 3-րդ մուտքի դիմաց հայտնաբերվել է Toyota մակնիշի 30 RR 333 համարանիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության խումբը՝ դատախազ Հայկ Ասլանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանությունը կատարվել է Ա. Հովհաննիսյանի կնոջ և երեխայի աչքի առաջ: Այս պահին դեպքի վայրում զննության աշխատանքներ են կատարվում, որը ղեկավարում է Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մկրտչյանը, ովքեր ոստիկանության փորձաքրեագետների հետ զննում են նշված Toyota մակնիշի ավտոմեքենան: Սպանության վայրում հայտնաբերվել է նաև հրազենից արձակված 4 հատ պարկուճ և 1 գնդակ: Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ սպանվածը եղել է իր աներձագի հետ և նրան սպանել է հայտնի գործարարներից Ազգային ժողովի պատգամավորի տղան, այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր