211652_close_icon
views-count3902 դիտում article-date 14:42 15-06-2017

Համոզվել եմ՝ հայերը գենետիկորեն ուզում են ազատություն. Սվիտալսկի

Այսօր կազմակերպված «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բացման խոսքում երեք ուղերձ հղեց իշխանություններին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/15/1069968/]առաջին ուղերձում[/url] առաջարկում էր ԿԸՀ կազմում ներգրավել քաղհասարակության ներկայացուցիչների և բարձարցնել ԿԸՀ-ի նկատմամաբ հանարային վստահությունը: Երկրորդ ուղերձում առաջարկում էր բարձրացնել իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը. «Եթե իրավապահ մարմինները չեն դիտվում հանրության աչքում քաղաքական տեսանկյունից որպես անկախ և չեզոք՝ երբեք բնակչությանը չենք կարող համոզել, որ իրավապահ մարմինները ծառայում են ժողովրդին: Բոլոր իրավապահ մարմինները ժողովդրավարական երկրներում համարվում են պետության մաս, բայց չեն ընկալվում՝ որպես քաղաքական էլիտայի շահերին ծառայող ուժ: Հասարակ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ իրավապահ մարմինները իրենց կողմն են: Մեզ անհրաժեշտ է հանրային ընկալումները փոխել»: Սվիտալսկու երրորդ ուղերձը վերաբերվում էր ընտրակեղծիքների դեպքերին. «Մենք վստահ ենք, որ ընտրատեղամասերում գործընթացը լինում է արդար, բայց պետք է մենք ուշադրություն դարձնենք, թե ինչ է տեղի ունենում ընտրատեղամասից դուրս: Այստեղ են հենց ընկալումները ձևավորվում: ԵՄ նախնական զեկույցում արդեն նշվում է ՝ եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու, սպառնալիքի դեպքեր, ընտրություն կատարելու ընթացքում օգնելը, ուղղորդելը: Լուսանկար կար, երբ բուժհաստատություններից մեկում բժիշկներն էին քվեարկում հիվանդների փոխարեն: Իհարկե, սրանք փոքր երևույթներ են, բայց ընկալումները ձևավորվում են՝ հենց նման փոքր բաների վրա: Մենք, որպես ԵՄ, կուզենայինք խրախուսել, որ այս թերությունները ոչ միայն բացահայտվեն, այլ նաև հասցեագրվեն: Շատ խորն է բարոյական ճգնաժամը ՀՀ կրթական հաստատություններում, «Ազատությունը» և այլ լրագրողներ բացահայտել են փող բաժանելու դեպքեր, եղել են դեպքեր, երբ մարդկանց ծեծի են ենթարկել, նվաստացրել են: Մասնավոր ընկերության աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել, ոչ քաղաքակիրթ վերաբերմունքի են արժանացրել: Սրանք անընդունելի երևույթներ են»: Պյոտր Սվիտալսկին խոսքն ամփոփելիս նկատեց. «Ինձ չեմ համարում հայկական հասարակության մասնագետ, բայց գիտեմ, որ հայերը կարիք ունեն ժողովրդավարության և ազատության: Երկու տարի Հայաստանում ապրելուց հետո համոզվել եմ՝ հայերը գենետիկորեն ուզում են ազատություն: Իրենք բավական քաջ են՝ պայքարելու իրենց ազատության համար, անկախ այն բանից, թե ազատ-ժողովդրավարական պետություն դառնալու ճանապարհին որտեղ է գտնվում Հայաստանը: Գիտեմ, որ ճանապարհը դյուրին չէ, բայց վստահ եմ, որ Հայաստանը ունի ապագա: Հայաստանը կունենա ավելի գոհացնող ընտրություններ»:

Նմանատիպ նյութեր