211652_close_icon

Ամենահավանական կոալիցիոն սցենարը Գյումրիի ընտրություններում. «Ժողովուրդ»

views-count3924 դիտում article-date 09:46 07-05-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեղյակ աղբյուրները պնդում են, որ որոշում կա Գյումրիի ՏԻՄ ընտրություններում խաղարկել բազմակուսակցական կոալիցիայի սցենարը, որը մի կողմից կօգնի դաշտը փակել, մյուս կողմից շատ ավելի կանխատեսելի կդարձնի ընտրությունների ելքը: Համաձայն այս սցենարի` ՀՀԿ-ն Գյումրիի քաղաքապետի ընտրություններին գնում է իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է մարզի կուսակցական կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, ով ինտելեկտուալի իր իմիջի եւ վարչական ռեսուրսի օգնությամբ ստանում է մոտ 25-30 % ձայն: Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը գործուղվում է Դաշնակցություն և իր վարկանիշի հաշվին ստանում 30-35% քվե, իսկ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը վերադարձվում է հարազատ ԲՀԿ-ի գիրկը և ստանում մի 8-10 %: Եվ հետո ներսում կոալիցիա կազմում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր