211652_close_icon
views-count2937 դիտում article-date 10:21 07-05-2016

Կրթության ազգային ինստիտուտում ստուգումներ են իրականացվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ը տեղեկացել է, որ ՀՀ կրթության ազգային ինստիտուտում ստուգումներ են իրականացվում։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից պարզեցինք, որ ստուգումներն իրականացվում են ՀՀ վերահսկիչ պալատի կողմից։ Այս գործընթացը հետաքրքիր է այնքանով, որ կրթության ազգային ինստիտուտը այն հիմնարկ– ձեռնարկությունն է, որ 2009 թվականին Արմեն Աշոտյանին նվիրել էր թանկարժեք ավտոմեքենա՝ «Volksvagen touareg», որն արժեր 70 հազար դոլար։ Կասկածներ կան, որ այս ինստիտուտը փողերի մեծ հոսքեր ունի և լուրջ չարաշահումներ է թույլ տալիս։ Իսկ վերահսկիչ պալատը ստուգում է այդ լուրերի իսկությունը։ Ի դեպ, ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը երթևեկում Է «Toyota camry»–ով, նա հրաժարվել է Աշոտյանի նվեր ստացած «ջիփ»–ից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր