211652_close_icon
views-count2470 դիտում article-date 17:17 07-05-2016

Սեյրան Օհանյանն ընդունել է վիրաբույժ Մարտին Շվարցին և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեին

Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցին և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը վերաբերող հարցեր։ Գերմանացի բժիշկ-մասնագետները Սեյրան Օհանյանին են ներկայացրել ՀՀ մի շարք բժշկական հաստատություններում իրենց հետազոտությունների արդյունքներն ու վստահեցրել, որ հայ բուժաշխատողները կատարել են անհրաժեշտ բոլոր միջամտությունները զինծառայողների վերականգնողական բուժման համար։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի բժիշկներին հայ գործընկերների կողքին լինելու և լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ զինծառայողների բուժման կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր