211652_close_icon
views-count1559 դիտում article-date 11:29 31-08-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի ուռուցքաբան Հայրապետ Գալստյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուց-քաբանության զարգացման գործում: Ձեր թե՛գործնական և թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարևորը՝ փրկել և փրկելու են բազմաթիվ մարդկային կյանքեր: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և նոր հաջողություններ Ձեր վեհ և մարդասիրական առաքելության մեջ»,-ասված է Նախագահի շնորհավորական խոսքում:

Նմանատիպ նյութեր