211652_close_icon
views-count3375 դիտում article-date 11:58 08-05-2016

Կանադան ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հետևելով՝ կչեղարկի Բելառուսի դեմ պատժամիջոցները

Կանադան ծրագրում է չեղյալ հայտարարել Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք սահմանվել են մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների խախտման համար, հաղորդում է rosbalt.ru-ն: Նույն պատժամիջոցները 2015 թվականի հոկտեմբերին Բեկառուսի դեմ կիրառել էին նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ն: Կանադայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Օտտավան վերջին ժամանակներում արձնագրել է դրական փոփոխություններ Բելառուսում: Մասնավորապես, խոսքը գնում է քաղբանտարկյալների ազատ արձակման և 2015 թ-ի հոկտեմբերին նախագահական ընտրությունների անցկացման մասին, որոնք բնութագրվել են որպես իջազգային նորմերին համապատասխան անցկացված ընտրություններ:

Նմանատիպ նյութեր