211652_close_icon
views-count2798 դիտում article-date 15:52 08-05-2016

Հունաստանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ խոշոր ցույցեր են ընթանում

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հազարավոր մարդիկ են փողոցներ դուրս եկել: Նրանք հավաքվել են խորհրդարանի շենքի առաջ՝ պահանջելով չեղյալ հայտարարել կենսաթոշակների հարցով կառավարության կողմից իրականացվելիք բարեփոխումները, հաղորդում է BBC-ն: Նշենք, որ ցույցին նախորդել էր երկօրյա համազգային գործադուլը: Այսօր խորհրդարանում տեղի է ունենալու կենսաթոշակային ու հարկային նոր օրենսդրության հարցով քվեարկություն: Այդ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ ծրագրված կրճատումները չեն տարածվի բնակչության աղքատ խավի վրա, սակայն արհմիությունները համաձայն չեն նաև կոշտ տնտեսման այս հերթական քայլին: Վաղը՝ մայիսի 9-ին, եվրագոտու ֆինանսների նախարարները արտակարգ նիստ են անցկացնելու Հունաստանի պարտքերի ու վարկերի հարցով:

Նմանատիպ նյութեր