211652_close_icon
views-count3898 դիտում article-date 13:44 19-12-2017

Արգենտինայում կենսաթոշակային բարեփոխումների ֆոնին ցույցեր ու բախումներ են սկսվել. տուժել է 160-ից ավելի մարդ

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների ու ոստիկանության ծառայողների միջև այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ սկսելու մասին։ Այդ մասին հաղորդել է Todo Noticias հեռուստաալիքը։ Բախումների հետևանքով տուժել է 160-ից ավելի մարդ, ովքեր բուժօգնության են դիմել հիվանդանոցներ։ Տուժածներից 80-ից ավելին իրավապահներ են։ Բացի այդ, ոստիկանությունը ձերբակալել է 81 ցուցարարի։ Վերջիններս ոստիկանության ծառայողների վրա քարեր, շշեր են նետել, ինչին ոստիկանները արցունքաբեր գազով ու ռետինե փամփուշտներով են պատասխանել։

Նմանատիպ նյութեր