21775 դիտում
11:54 09-05-2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արցախում առաջնագծից ուղերձով դիմեց զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախ այցելելու ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղել է առաջնագծում:
Վարչապետ Հ. Աբրահամյանը զրուցել է առաջնագիծը պահող առյուծ-հերոս ժամկետային զինծառայողների, սպաների և պայմանագրային զինծառայողների հետ:
Նա առաջնագծից դիմեց զինվորներին՝ ասելով. «Հայ ժողովուրդը հպարտանում է ձեզնով, որովհետև ձեր հերոսության, գիտակից և պատասխանատու պահվածքի ու քայլերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել հակառակորդի առաջխաղացումն ու ըստ արժանվույն հակահարված տալ: Ձեր քայլերը ոգևորող են յուրաքանչյուրիս համար, քանի որ մենք գիտակցում ենք, որ ձեր շնորհիվ մեր սահմանները հուսալի պաշտպանված են. ձեր սխրանքն անգնահատելի է»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ վարչապետի հետ առաջնագծում են եղել նաև Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և գործարար Բարսեղ Բեգլարյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+