211652_close_icon
views-count6590 դիտում article-date 13:52 09-05-2016

«Բորուսիայի» տնօրեն. Գյունդողանը ցնցված է տեղի ունեցածից

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյուդողանի տեղափոխությունը կարող է չկայանալ հերթական վնասվածքի պատճառով: Օրերս 25-ամյա ֆուտբոլիստը մարզումներից առաջ բասկետբոլ խաղալիս վնասել է ծնկահոդը, շարքից դուրս եկել 2 ամսով և Գերմանիայի հավաքականի կազմում չի մասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնությանը: «Իլկայը մինչև հիմա ցնցված է տեղի ունեցածից: Ժամանակը ցույց կտա, թե ինչ է լինելու», ասել է ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկը: Այժմ «Բորուսիան» պատրաստ է Գյունդողանի հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով: Ներկա պայմանագիրն ավարտվում է 2017թ. ամռանը:

Նմանատիպ նյութեր