211652_close_icon
views-count1546 դիտում article-date 18:58 22-05-2015

«Բորուսիայի» մարզական տնօրեն. Գյունդողանը ամռանը կհեռանա ակումբից, դա վճռված է

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Իլկայ Գյուդողանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կվաճառվի: «Գյունդողանի ցանկությունն է՝ հեռանալ ակումբից այս ամռանը: Դա արդեն վճռված է: Այն, որ մեր երկրպագուները նրան մեղադրում են անշնորհակալ լինելու համար, տեղին չէ: Այստեղ խնդիրը երախտագիտությունը չէ: Եկեք անկեղծ լինենք. մենք նրան լիարժեք չենք վարձատրել, երբ նա երկար ժամանակ` վնասվածքի պատճառով, չէր խաղում: Իլկայը որոշել է այլ ուղղությամբ գնալ, մեզ մնում է ընդունել այդ որոշումը: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, և բանակցությունների հենց սկզբից մեզ տեղյակ պահեց իր մտադրությունների մասին», նշել է Ցորկը: Ըստ տարբեր լրատվամիջոցների, Գյուդողանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Բարսելոնա»:

Նմանատիպ նյութեր