211652_close_icon
views-count74086 դիտում article-date 09:05 07-12-2016

Ողբերգական ավտովթար Երևանում. Volkswagen-ը, բախվելով հաստաբուն ծառին, գլխիվայր շրջվելով հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Volkswagen Passat մակնիշի 34 NU 515 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկից դեպքի Կիևյան կամուրջի տակ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և գլխիվայր շրջվելով հայտնվել Թումանյանի այգում՝ աստիճանահարթակի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է,1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ կապիտան Պետրոսյանի գլխավորությամբ : Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Փաստի առթիվ Ա. Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 29-ամյա Մայիս Կարապետյանն էր, իսկ վիրավորը 27-ամյա Գրիգոր Կարապետյանը: Ըստ տեղեկությունների մահացածն ու վիրավորը հորեղբոր տղաներ են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր