211652_close_icon
views-count2831 դիտում article-date 16:58 11-05-2016

Ի՞նչ է խնդրել դատարանից կոշիկները տան մուտքի դռան մոտ դնելու համար ամուսնու կողմից փայտով ծեծված կինը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դավիթ Ասոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց բնակարանում իր կին Գայանե Մանվելի Սամվելյանի կողմից իր կոշիկները տան մուտքի դռան մոտ դնելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքերով և փայտով դիտավորությամբ հարվածել է Գայանե Սամվելյանի ձախ ուսահոդի, ձախ ազդրի, աջ ծնկան հոդի, ծախ սրունքի շրջաններին: Այսինքն, Դավիթ Մարտինի Ասոյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Դատաքննության ընթացքում տուժող Գայանե Մանվելի Սամվելյանը դիմում ներկայացրեցին դատարան և հայտնեցին, որ հաշտվել են միմյանց հետ և խնդրեցին հաշտության հիմքով կարճել քրեական գործի վարույթն ու դադարեցնել Դավիթ Մարտինի Ասոյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Մեղադրող Էդ. Հարությունյանը խնդրեց ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի 4-րդ մասի հիմքով ամբաստանյալի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Դավիթ Մարտինի Ասոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:

Նմանատիպ նյութեր