2338 դիտում
09:45 12-05-2016
Հայ «կորեյկոները» այնքան են հմտացել օֆշորային սխեմաներում, որ հետք չեն թողնում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից օրերս հրապարակված տվյալների բազայում կարելի է գտնել գտնել 37 անձի անուն (տնօրեններ, բաժնետերեր, շահառուներ), որոնցից 4-ը կրկնվում են:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Լատվիայի օֆշորային ներկայությունը ICIJ-ի բազայում 80 անգամ գերազանցում է Հայաստանին (2941 սուբյեկտ, 162 անձ)։ Ճիշտ է, Լատվիայի ՀՆԱ-ն մոտ 3 անգամ ավելի մեծ է Հայաստանի ՀՆԱ-ից, սակայն բնակչության թվով այս երկիրը զիջում է Հայաստանին (մոտ 2 միլիոն): Ընդհանուր առմամբ, օֆշորային այս բազայում գրանցված է նախկին ԽՍՀՄ 15 երկրների փոխկապակցված 23967 սուբյեկտ և անձ։ Հայաստանի մասնակցությունը դրանում կազմում է 0.15%։ ICIJ-ի բազայում Հայաստանից ավելի քիչ մասնակիցներ ունեն միայն Թուրքմենստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։
Պանամական թղթերում Հայաստանի համեստ մասնակցությունը կարելի է 2 ձևով բացատրել։ Կա՛մ հայաստանյան «կորեյկոները» նախապատվությունը տալիս են ոչ թե պանամական, այլ ուրիշ օֆշորային գոտիներին, կա՛մ էլ այնքան են հմտացել օֆշորային սխեմաներում, որ կարողանում են հայկական որևէ հետք չթողնել։ Կա՛մ երկուսը միասին (ինչն ավելի հավանական է)»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3172 դիտում
10:34 07-05-2016
«Դվին» համալիրը դժվար թե տեսանելի ապագայում վերակառուցվի՝ հաշվի առնելով օֆշորային տխուր փորձը. «168 ժամ»
1983 դիտում
12:24 14-11-2019
Ապօրինի սխեմաներում եղած ցանկացած բուժհիմնարկ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ ուժով. նախարար
Այս բաժնից
895 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1171 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2452 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ