Ուկրաինայում առաջարկում են ընդունել փախստականների՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու դիմաց
Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովը առաջարկել է երկիր ընդունել Մերձավոր Արևելքի փախստականներին, սակայն դրա դիմաց Եվրամիությունը պետք է չեղարկի Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը։
Այս մասին, ինչպես հաղորդում է lenta,ru-ն, Facebօok-ի իր էջում գրառել է Պետուխովը։
Նա նշել է, որ ուկրաինացիներն իրենց խաբված զգալու ամբողջական իրավունք ունեն նրա պատճառով, որ ԵՄ-ի տիրույթ սահմանափակումները մինչև օրս չեն հանվել։
Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ նման որոշման վրա ազդել է նաև Եվրոպայում սիրիացի փախստականների հետ կապված ճգնաժամը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Բրյուսելը մինչ օրս Ուկրաինային առանց վիզայի ռեժիմի հնարավորություն չի տվել Ֆրանսիայի, Բելգիայի, Հունգարիայի, Իտալիայի և Գերմանիայի դիրքորոշումների պատճառով։