211652_close_icon
views-count28954 դիտում article-date 21:53 12-05-2016

Իվետան ծածանել է Արցախի դրոշը, վաղն էլ կարող է ծածանի Մեծ Հայքինը, Արևմտյան Հայաստանինն ու Տիգրան Մեծի ժամանակաշրջանի հայկական դրոշները. Շարմազանով

Լավ է արել Եվրատեսիլի մրցույթում 7-րդ համարի ներքո հանդես եկող Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը` ծածանելով Արցախի դրոշը, գուցե հաջորդ անգամ էլ ծածանի Մեծ Հայքի կամ Արևմտյան Հայատսանի դրոշը: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում Եվրատեսիլի երգի մրցույթում հայաստանյան մասնակցի ակցիային, որ ծածանեց Արցախի դրոշը: «Շատ էլ ճիշտ է արել, հնարավոր է` մի անգամ էլ Մեծ Հայքի ու Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայաստանի դրոշը ծածանի»-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր