3347 դիտում
08:53 13-05-2016
Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործի քննիչները հայտնվել են փակուղում . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 20-ին կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին։ Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվել և մինչ օրս անազատության մեջ են մնում Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը և Արա Բուդաղյանը։ Նրանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը և Վիտալի Մինասյանն իրենց մեղքը չեն ընդունում։ Իսկ Հենրիկ Ավագյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու մեջ, խոստովանել է մեղքը՝ հայտնելով, որ ինքն է կրակել, բայց ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակով։
«Ժողովուրդ»–օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի քննիչները այս ընթացքում ամեն կերպ փորձել են փաստեր գտնել, որոնք կապացուցեն, որ Արա Բուդաղյանը կատարվածի հետ կապ ունի, սակայն ապարդյուն։ Անգամ գաղտնալսումը չի օգնել։ ԱԱԾ ղեկավարությունը փակուղում է հայտնվել։ Մեղադրանքը չի հաստատվում, ոչ էլ կարող են մարդուն տասը ամիս անազատության մեջ պահելուց հետո ազատ արձակել, կարծես ոչինչ չի պատահել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3894 դիտում
09:14 13-02-2016
Ինչո՞ւ են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածները շարունակում մնալ կալանքի տակ. «Ժողովուրդ»
3740 դիտում
09:56 02-03-2016
Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով զարգացումներ կան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2029 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»