5336 դիտում
09:19 13-05-2016
Սամվել Բաբայանը Հայաստան ոտք չի դրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սամվել Բաբայանը օրերս Հայաստան ոտք չի դրել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է Բաբայանի հարազատներից մեկը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել։
Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանն էլ ֆեյսբուքյան իր էջում երեկ արձագանքել է վերոնշյալ հրապարակման հաջորդ օրը կայքերից մեկում տեղ գտած տեղեկությանը, թե Բաբայանը Հյուսիսային պողոտայում գտնվող «Նորթ ավենյու» հյուրանոցում հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ։ «Նրանք մոտավորապես մեկուկես ժամ զրուցել են։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնացել է Վարդան Օսկանյանի նոր կուսակցությանը Սամվել Բաբայանի միանալու, նրա դերակատարության շուրջ»,– գրել էր կայքը։ «)))))))... Լավ Էլի... Էլ ի՞նչ»,– սույն հրապարակմանն այսպես էր արձագանքել Բաբայանի դուստրը։ Ի դեպ, արցախյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարարեց, թե ժամանակն է կոչով դիմել Սամվել Բաբայանին, որ նա վերադառնա։ Բաբայանը շարունակում է գտնվել ՌԴ-ում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8543 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1440 դիտում
23:38 21-06-2015
Տարեսկզբից Հունգարիա են ոտք դրել Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից 57 հազար ներգաղթյալներ
7330 դիտում
09:39 25-02-2022
Ինչ պայման է դրել Սամվել Բաբայանը․ «Իրավունք»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»