2428 դիտում
23:15 13-05-2016
ՀՀ ԱԻՆ-ում քննարկվել է աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագիրը
Մայիսի 13-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Համաշխարհային բանկի աղետների ռիսկերի կառավարման մասնագետ Կո Տակեուչիի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել Աղետների ռիսկերի կառավարման կարողությունների գնահատման արդյունքներն ու առաջիկյաում սպասվող անելիքները: Ինչպես նաև՝ ՀԲ թիմը Հայաստանում էր Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին տեխնիկական աջակցություն տրամադրելու առաքելությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կո Տակեուչին նշեց, որ արդեն բավական լուրջ աշխատանքներ են տարվել ԱՌՆ կարողությունների գնահատման ուղղությամբ, Սեյսմիկ պաշտպանության ծառայության հետ մշակվել է սեյսմիկ վտանգների քարտեզ, և առաջարկեց ուսումնասիրել Ճապոնիայում կազմակերպվող ուսումնավարժանքների փորձը:
-Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեզ աջակցելու համար՝ քաղաքային պլանավորման գործում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչի ներդրմանը վերաբերող տեխնիկական ուղեցույցերի մշակման հարցում: Երևան քաղաքի ձեր տրամադրած տարհանման նախագծերը զետեղվելու են այդ ուղեցույցերում, - նշեց Կ. Տակեուչին:
Փոխնախարար Հ. Մխիթարյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընթացքին ու կատարված աշխատանքներին:
-Ցանկացած արդյունավետ առաջարկությանը մենք պատրաստ ենք և պարտավոր ենք աջակցել, դա է մեր աշխատանքն ու առաջնային գործառույթը: Մեր երկրում մեծ թիվ են կազմում բնական և տեխնածին աղետները: Այս ամենին դիմագրավելու, ինչպես նաև հետագա ռիսկերը նվազեցնելու համար մենք սկսեցինք գնահատել մեր կարիքները, որն էլ բացահայտեց, թե ինչ ուղղություններով պետք է սկսել հետագա աշխատանքները: Մեր համատեղ աշխատանքները շուտով տեսանելի կլինեն բոլորին:
Հ. Մխիթարյանը հույս հայտնեց, որ Աղետների ռիսկերի կառավարման կարողությունների գնահատման գործընթացը, որի հիմքերը դրվել են ԱԻՆ-ի և Համաշխարհային բանկի հետ, կունենա շարունակական և բարեհաջող ընթացք:
Հանդիպմանը քննարկվեցին Աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարությանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ հնարավոր կարիքների գնահատման հետագա հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
535 դիտում
19:53 21-10-2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել
1534 դիտում
19:40 21-10-2024
Պլանային ջրանջատում՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
448 դիտում
19:28 21-10-2024
Գանայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին