211652_close_icon
views-count22435 դիտում article-date 09:18 14-05-2016

Լոռու մարզում 29-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ հետո ինքը մեքենայով հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավագ քննիչ Կ. Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով: Ժամը 20:20-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ կծքավանդակի ձախ մասի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ, 83-ամյա Սերյոժա Խաչիկյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Ս. Խաչիկյանը հայտնել է, որ վնասվանքը ստացել է ընկնելու հետևանքով, սակայն չի հիշում` որտեղ է տեղի ունեցել դեպքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը ժամը 19:10-ի սահմաններում Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 29-ամյա Արտակ Մեծրիցյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 CA 243 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, Շնող գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել հանդկիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Ս. Խաչիկյանին, իսկ հետո` ավտոմեքենայով գլորվել ձորը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորոթւյամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ս. Մեծրիցյանը աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր