2688 դիտում
12:30 14-05-2016
Նախագահների հանդիպում չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, երբ դու բանակցում ես, իսկ քո թիկունքից ռազմական ագրեսիա է իրականացվում. Ս.Սաֆարյան
Նախագահների հանդիպում չի կարող տեղի ունենալ կրակոցների պայմաններում, այլևս չի կարելի շարունակել այն, որ դու բանակցում ես, բայց թիկունքից ռազմական ագրեսիա է իրականացնում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով.
«Ալիևը կամ պետք է հայտարարի, որ ինքը բանակցություններին հակված չէ, կամ պետք է հայտարարի, որ բանակցում է, երկրորդ տարբերակ՝ կիսառազմական բանակցություններ այլևս չեն կարող տեղի ունենալ: Ես բանակցություններին նայում եմ որպես գործիք և գործիքի նկատմամբ երբեք վերաբերմունք չեմ արտահայտում, եթե Հայաստանը այդ հանդիպմանը կարող է հասնել Սերժ
Սարգսյանի առաջ քաշած երեք խնդիրների լուծմանը և առաջին պլան բերել Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման խնդիրը՝ պարզապես հասկացնելով, որ այլ կոնտեքստում քննարկումները չեն կարող շարունակվել, այս դեպքում, իհարկե, կարելի է դիտարկել բանակցությունների հնարավորությունը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա՝ սա սկզբունքային հարց է, սա Հայաստանի Հանրապետության քմահաճույքները չեն:
Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/14/85082/]Սերժ Սարգսյանը մեկնելու է Վիեննա[/url]:
Ուստի, Սաֆարյանի կարծիքով, Հայաստանը պետք է շարունակի բացատրել, որ զորքերի ետքաշումը, կրակոցների դադարեցումը, մեխանիզմների ամրագրումը պարզապես ոչ թե նախապայման է, այլ՝ անհրաժեշտ պայման:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
985 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1033 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
736 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան