7146 դիտում
19:55 14-05-2016
Մոսկվայի կենտրոնում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման արարողությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում տեղի է ունեցել սույն թվականի մարտի 27-ին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ռուսաստանյան և հայազգի հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գործարարներ, մշակութային գործիչներ, մտավորականներ:
Գրասենյակի բացմանը ողջունի խոսքով հանդես է եկել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով շնորհավորելով ներկաներին ասել է, որ Մոսկվայի կենտրոնում բացված գրասենյակը կարևոր գործնական քայլ էր «Հայկական վերածննդի» առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար: Այն դառնալու է շատ կարևոր օղակ ինչպես հայ ռուսական հարաբերությունների, այնպես էլ ռուսաստանաբնակ հայ համայնքի ու հայրենիքի միջև կապերի ամրապնդման գործում:
Արթուր Բաղդասարյանը նշել է , որ Մոսկվայում բնակվող ցանկացած հայ պետք է իմանա, որ այս գրասենյակը նաև իրենն է ու գրասենյակը իր ամենօրյա աշխատանքով պետք է աջակցի մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում փորձելով լուծում տալ առկա խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում նման գրասենյակներ կբացվեն Ռուսաստանի շուրջ 20 նահանգներում:
Ելույթով հանդես է եկել նաև միջոցառմանը մասնակից ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, ՌԴ նախագահի կողմից ղեկավարվող « Ազգային ճակատ» համառուսաստանյան շարժման փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ փոխխոսնակը շնորհակալություն է հայտնել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանին նման կարևոր նախաձեռնության համր և նշել , որ համոզված է, որ այս կառույցը իսկապես կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների ավելի ամրապնդմանը՝ ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ հանրային կյանքի տարբեր ոլորտներում, քանզի նախաձեռնության հեղինակը ամբողջությամբ պատկերացնում է հայ-ռուսակն հարաբերությունների ամբողջ սեկտորը , և ունի պետական-քաղաքական ոլորտի գործունեության հարուստ փորձ:
Սերգեյ Ժելեզնյակը վստահեցրել է, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի նպաստեն «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության առջև դրված նպատակների իրականացմանը:
Հանդիպմանը ելույթով հանդես են եկել նաև Վիկտոր Կրիվոպուսկովը, հայտնի գործարար Վարդգես Արծրունին, հասարակական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, հայտնի անհատներ: Վարդգես Արծրունին ընտրվել է «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2483 դիտում
13:37 28-03-2016
Մոսկվայում կայացել է Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան ՀԿ-ի հիմնադիր համագումարը
1621 դիտում
14:44 22-10-2014
Ֆրեզնոյում տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»