211652_close_icon
views-count2480 դիտում article-date 13:37 28-03-2016

Մոսկվայում կայացել է Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան ՀԿ-ի հիմնադիր համագումարը

Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը վարում էր նախաձեռնության հեղինակ , «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Համագումարին ներկա էին ինչպես ռուս, այնպես էլ հայազգի հայտնի հասրակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտության ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ և «Հայկական վերածննդին» բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք մաղթեց ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Միացյալ ռուսաստան» կուսակցության և ՌԴ նախագահի կողմից ղեկավարվող համառուսաստանյան «Ժողովրդական ճակատ» շարժման փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը, ով շեշտեց, որ Ռուսաստանում բարձր են գնահատում նման կազմակերպության դերը երկկողմ համագործակցության ու հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման գործ ու համոզմունք հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանի այս նախաձեռնությունը իր արդյունավետ գործունեությունը կծավալի ամբողջ Ռուսաստանում: «Հայկական վերածննդին» իր ողջույնի խոսքը ուղղեց նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իոսիֆ Կոբզոնը` նշելով, որ հայ-ռուսական դարավոր մշակութային կապերն ու հարուստ ժառանգությունը իսկապես վերածննդի աղբյուր են: Պատմական գիտությունների դոկտր, պրոֆեսոր, Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի իսկական անդամ , ակադեմիկոս Լեոնիդ Իոֆեն իր ելույթում անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` շեշտեց, որ այս ժամանակահատվածում շատ կարևոր է անվտանգության ոլորտում մեծ փորձ ունեցող գործչի` Արթուր Բաղդասարյանի կողմից նման կազմակերպության հիմնումը: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բլադիմիր Ցոյը իր ելույթի խոսքում համոզմունք հայտնեց, որ ստեղծված կազմակերպությունը , իր նշանակալի դերը կունենա հայ ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման վրա: Ելույթով հանդես եկավ նաև «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով ողջունելով ներկաներին նշեց, որ իսկապես` այսօր Հայաստանը և հայ ազգը վերածննդի կարիք ունեն ու այդ նպատակի համար անհրաժեշտ է , որպեսզի ամբողջությամբ ու արդյունավետ օգտագործվի այն ներուժը, որն ունի հայ ժողովուրդն ինչպես հայրենիքի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հիմնադիր համագումարի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների հաստատման` համաձայն որի ձևավորվեցին տարբեր ոլորտներ ներառող 20 մշտական գործող կոմիտեներ, ընտրվեցին դրանց ղեկավարները, ձևավորվեց կազմակերպության կառավարման խորհուրդը:Համագումարը նաև միաձայն որոծում կայացրեց ստեղծել կազմակերպության «Գործարար ակումբ» և Բարեգործական հիմնադրամ, որտեղ ևս ներգրավվեցին թե′ հայազգի և թե′ ռուս գործարարներ, մտավորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Համագումարի ավարտին ընդունվեց «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության եզրափակիչ հայտարարությունը: Եզրափակիչ հայտարարությունը և կոմիտեների ցանկը ամբողջությամբ ներկայացվում է ստորև.

Նմանատիպ նյութեր