Ճանապարհի երթևեկելի հատվածում փոս է առաջացել
Մայիսի 14-ին, ժամը 17.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում ասֆալտը վնասվել է, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է փոս (մոտ 30 սմ խորությամբ):
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն:
Ժամը 20.50-ին «Լիլիթ - 87» ՍՊԸ աշխատակիցների կողմից իրականացվել է փոսալցման և ասֆալտապատման աշխատանքներ: