211652_close_icon
views-count2498 դիտում article-date 09:51 17-05-2016

ՀՔԾ-ն փորձում է փրկել Գորիսի ոստիկանապետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել: Արդյունքում Գորիսի բնակիչ Արթուր Գևորգյանը կալանավորվել էր: Սակայն իրականում միջադեպի իրական հեղինակը եղել էր ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը, որը նախ ծեծի էր ենթարկել իրեն հակաճառած երիտասարդին, այնուհետև նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցել: armlur.am-ը հրապարակել էր այս միջադեպի տեսագրությունը: ՀՔԾ-ն այն ուղարկել էր փորձաքննության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահ այդ կառույցը օրեր առաջ ստացել է փորձաքննության եզրակացությունը, որտեղ նշված է, թե իբր տեսանյութում չի երևում, թե կոնկրետ ովքեր են կռվի մասնակիցները, և, առհասարակ, ով ում է հարվածում: Կարելի է ենթադրել, որ ՀՔԾ-ն այսպիսով հող է նախապատրաստում քրեական գործը կարճելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր