211652_close_icon
views-count3377 դիտում article-date 16:26 17-05-2016

Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 16-ի

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ականապատված բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվածբերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալուին: Ինչպես փոխանցում է rosbalt.ru-ն, ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի և 12 անհայտ կորածների մասին: Վիրավորում էին ստացել 23 հոգի: Պայթյունը տեղի էր ունեցել Սուր շրջանի Սարիղամիշի բնակեցված հատվածում: Տեղի իշխանությունների պնդմամբ՝ պայթյունը որոտացել է այն բանից հետո, երբ տեղաբնակները փորձել են բռնել Քրդական աշխատավորական կուսակցության անդամների, ովքեր և առևանգել էին բեռնատարը:

Նմանատիպ նյութեր