29108 դիտում
14:24 17-05-2016
Հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունեն. Սերժ Սարգսյան
Լրագրողների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունեն և որ դրանք հետ վերադարձնելու խնդիր մեր զինված ուժեըը կարող էին դնել և վերականգնել:
Նախագահը նշեց, որ ընտրության հարց էր` արժե՞ր 800 հետկարի համար զոհել տասնյակ հայրենասեր տղաների:
Ըստ նախագահի` հայկական կողմը ուներ մինչև ապրիլի մեկը 800 հազար հեկտար դիրքեր, այդ ժամանակ կորցրեց 800 կորցած հեկտար, որը, ըստ նրա, ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունի:
Նաև Սերժ Սարգսյանը անդրադարձավ Հայաստանի զինված ուժերի գործողություններին` ասելով, որ կատարեցին իրենց առաջ դրված խնդիրները:
«Եթե ուզում եք ասել, որ հաղթել ենք, կարող եմ ասել: Բայց ճիշտ ձևակերպումն այն է, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են»,- նշեց նախագահը: Նա անկեղծանալով ասաց, որ ակնհայտ է, որ ձախողել են հակառակորդի ծրագրերը:
Անդրադառնալով տարածքների ու դիրքերի մասին խոսակցություններին` ՀՀ նախագահը նկատեց, որ նման հայտարարություններ են անում մարդիկ, որոնք կամ կյանքում վառոդի հոդ չեն զգացել, կամ ովքեր զգացել են, «բայց երբեք դրանից հետո հաղթական զեկույցներ չեն տվել»:
Նմանատիպ նյութեր
904 դիտում
14:55 25-02-2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն
Այս բաժնից
748 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
856 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին