211652_close_icon
views-count18037 դիտում article-date 19:41 17-05-2016

Ո՞վ է մարտահրավեր նետել գեներալ Մանվել Գրիգորյանի խորհրդականին եւ ինչ են նրանք կրկնում

Այսօր հրապարակայնորեն գեներալ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանին դիտողություն էր արել, նշելով, որ չի կարող պատասխանատու մարդը ասել, թե ինքը տեղյակ չի, թե ինչ է եղել, բայց դատապարտում է Մանվել Գրիգորյանի հետ կատարվածը: Ինչից հետո Արտակ Բեգլարյանը գրառում էր կատարել, թե իրեն «այ տղա» ասողին հրավիրում է այդ բառապաշարով խոսելու: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Վարդան Վարդանյանը արձագանքելով նրա առաջարկին` նշեց. «Ցանկացած մակարդակի մարդու հետ պատրաստ եմ իր լեզվով խոսել: Ցավում եմ, որ պատատասխանատու պաշտոնն զբաղեցնող անձանավորությունը, այն էլ` Արցախում, նույնիսկ իր սխալը երբ մատնացույց են անում, իր մեջ ուժ չի գտնում այն ընդունելու: Կրկնում եմ, որ ոչ մարդկային, ոչ տղամարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում, երբ պաշտոնյան հայտարարում է, թե դեպքի մանրամասներին չի տիրապետում, բայց դատապարտում է կատարվածը»:

Նմանատիպ նյութեր