211652_close_icon
views-count1033 դիտում article-date 14:22 18-05-2016

Հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը կփոփոխվի

Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, Կրթության պետական տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրենները և մարզերի հանրակրթության վարչության պետերը ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգի փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ծավալվել է թեժ և շահագրգիռ քննարկում, մասնավորապես առաջարկություն է եղել վարկանիշավորման համակարգում մեծացնել ուսուցիչների որակական գնահատականի բաղադրիչը, որպեսզի ուսուցչական համակազմն ավելի մեծ միավորներ բերի դպրոցին: Ներկայիս ընթացակարգով միավորների քվոտավորման առյուծի բաժինը տրվում է ըստ սովորողների ցուցանիշների: Առաջարկություններ են եղել նաև իրավական անհամապատասխանությունները վերացնելու, օլիմպիադայի մասնակցության բաղադրիչների միավորները վերանայելու, դպրոցներում աշակերտների և մանկավարժների շարժը հաշվի առնելու, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:

Նմանատիպ նյութեր