3049 դիտում
15:17 18-05-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը նոր դեսպաններ է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)»:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վիկտորիա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ). Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Վիկտորիա Բաղդասարյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին , համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան)»:
Նմանատիպ նյութեր
2029 դիտում
19:23 12-04-2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայում և Պարագվայում դեսպաններ է նշանակել
1907 դիտում
19:44 13-09-2021
ՀՀ նախագահը Բելառուսում և Կատարում նոր դեսպաններ է նշանակել
2924 դիտում
15:00 19-02-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի նախագահ և դատավորներ է նշանակել
Այս բաժնից
787 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1552 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա