2927 դիտում
15:00 19-02-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի նախագահ և դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նաև Դ. Հարությունյանի՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Ուզունյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նմանատիպ նյութեր
3834 դիտում
12:41 01-03-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ է նշանակել
5405 դիտում
20:23 15-03-2018
Սերժ Սարգսյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ է նշանակել
3135 դիտում
12:00 24-02-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
Այս բաժնից
1150 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
763 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին