Մանուել Պելեգրինին կարող է գլխավորել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»
Ռուսական «Զենիթը» կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզչի հարցում: Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո ներկայիս մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հեռանալու է թիմից:
Ըստ ռուսական «Սպորտ-Էքսպրես» պարբերականի, ռուսական ակումբը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինին, որը այս ամռանը պայմանագրի ժամկետի լրացման պատճառով լքելու է «Մանչեսթեր Սիթին»:
«Զենիթը» արդեն հունիսի կեսերից հաջորդ մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել նոր մարզչի գլխավորությամբ: Նշվում է, որ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճելը 62-ամյա Պելեգրինիի ընտրության վրա չի ազդի: